Սեպտեմբերի 28-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի «Աբուլ» և Թբիլիսիի «Գլդանի» թիմերի միջև։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Քաղաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլ» և «Գլդանի» թիմերի ֆուտբոլային խաղը սկսվել էր ժամը 16:00-ին։
Խաղը կայացել է Վրաստանի առաջնության երկրորդ մրցաշրջանի շրջանակներում։ Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
Հաջորդ հանդիպումը «Աբուլ» թիմը կանցկացնի «Ցխոմի» թիմի հետ՝ հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում։