Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը:
Ժամը 22:00-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին: