Փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը Հայաստանում գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղեւորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
«Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա եւ հանձնեն Covid-19 թեստ։
Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը եւ թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։
Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Հավելվածը կարող եք ներբեռնել անցնելով հետևյալ հղումներով՝ Android և IOS