Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են նաև ուղիղ կապ հաստատել միջադեպերի կանխարգելման մեխանիզմի պաշտպանության նախարարների մակարդակով։