Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:

308856082_3279832985587863_5750032448558670781_n

erexaner

Պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի դիմաց հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնհարեցին շրջանի բնակիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչները և այլք։

Pataragi masnakicner

Հոգեհանգստյան կարգից հետո Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը քարոզ կարդաց։

309006805_2927363320900140_7083174082267587125_n

Հիշեցնենք, որ այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։