Ախալքալաքի ոստիկանական բաժանմունքի ոստիկանապետի նոր տեղակալ է նշանակվել Անդրանիկ Պետրոսյանը: Այս տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ում: Նա փոխարինել է պաշտոնաթող եղած Հակոբ Մարաբյանին:
Աշխատանքից հեռացվել է նաև Ոստիկանության բաժանմունքի պետ Ռոլանդ Մելիքիձեն: Թեև, ՆԳՆ-ն ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց նրա աշխատանքից ազատվելու հանգամանքը:
Հարկ է նշել, որ փոխոստիկանապետ Անդրանիկ Պետրոսյանը նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի որդին է, ով 4 տարի (2012-2016թթ.) «Միավորված ազգային շարժում» կուսակցության կողմից խորհրդարանի պատգամավոր էր, իսկ այժմ նա Սակրոբուլոյի պատգամավոր է, ընտրվել է «Վրաստանի հայրենասերների դաշինքից», բայց համանուն խմբակցությունը լքելուց հետո ստեղծել և դարձել է «Վրացական երազանք – ագրարային» խմբակցության անդամ: Անդրանիկ Պետրոսյանն ինքը Ախալքալաքի ոստիկանական բաժանմունքի քննիչ էր, բայց վերջին տարիներին նա աշխատում էր Ասպինձայի ոստիկանական բաժանմունքում: