Թբիլիսիի հեռուստաաշտարակը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի Հանապետության դրոշի գույներով։ Այսօր Հայաստանի Անկախության 31-ամյակն է։
Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։
Հայաստանի Հանրապետության անկախության օրը, պետական և ազգային տոներից մեկը, տոնվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։