2022 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանում գրանցվել է 11 376 ամուսնություն, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս ցուցանիշը գրեթե 20%-ով ավելի է 2021 թվականի վեց ամսում գրանցված ամուսնությունների թվից, երբ երկրում ամուսնացել էր 9 164 զույգ։
Հունվար-հունիսին ամուսնալուծվել է 6 629 զույգ, ինչը գրեթե 30%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ գրանցվել էր 4 679 ապահարզան։
Կարևոր է հասկանալ, որ նախորդ տարվա թվերի վրա ազդել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը։ Այն ժամանակ Վրաստանում դեռևս սահմանափակումներ էին գործում՝ զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ հարսանիքներն արգելված էին, իսկ պետական գերատեսչությունների մեծ մասը հեռավար էր սպասարկում քաղաքացիներին։
Ըստ վերջին վիճակագրության՝ Վրաստանում կանայք ամենից հաճախ ամուսնանում են 20-24 տարեկանում, տղամարդիկ՝ 25-29 տարեկանում։ Ամենից հաճախ ամուսնալուծությունները գրանցվում են 30-34 տարեկան զույգերի մոտ։ Ամուսնության միջին տևողությունը 11 տարի է։