Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիին հայտարարել է, որ այսօրվանից Վրաստանում պետական կլինիկաների բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը կբարձրանա:
«Պետական կլինիկաներում կբարձրանա բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը, ինչ վերաբերվում է երկրի 17 ամբուլատորիաներին, նրանց աշխատավարձերը նույնպես զգալիորեն բարձրացվել են: Միջին աշխատավարձը վերաբերում է այս 1000 հոգուն և 50%-ի սահմաններում է, սակայն առանձին պաշտոնների դեպքում այն տարբեր է:
Բուժքույրերի դեպքում նրանց աշխատավարձը 100 տոկոսով բարձրացել է, և այսօրվանից նրանք կրկնակի աշխատավարձ են ստանալու։ Սա այն նվազագույնն է, որ պետությունը կարող է անել ֆինանսավորման շրջանակներում, և այն հնարավորությունը, որը մենք կարող ենք անել օգոստոսի 1-ից բուժանձնակազմի համար»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։