Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ այցի շրջանակում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի մասնակիցների առջև։ Մինչ այդ վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բացման արարողությանը։
Նյու Յորք կատարած այցի շրջանակներում վարչապետը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։