Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ Red Wings ավիաընկերությունը Վրաստանում կսկսի գործել հունիսին։

«Այս տարվա հունիսից Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կսկսի Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով»,- հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ավիաընկերությունը ներառված չէ ԵՄ «սև ցուցակում»։

«Red Wings-ի կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտի համաձայն՝ այս տարվա հունիսի 2-ից Սոչի-Թբիլիսի-Սոչի ուղղությամբ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ կիրականացվեն բազմաթիվ չարտերային թռիչքներ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չարտերային թռիչքներ կիրականացվեն նաև Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով հունիսի 2-ից, շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ավիաընկերությանը թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն է տրամադրել այս տարվա մայիսի 18-ին»,- ասված է տեղեկատվության մեջ։