Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 971: Ընդ որում 313-ը՝ Ախալքալաքում, 135-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 14 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 4,
Բորժոմի` 5,
Ասպինձա` 2,
Ախալքալաքում` 0 և
Նինոծմինդայում` 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 426 անձ:
Ախալցիխեում՝ 167,
Բորժոմիում՝ 114,
Ադիգենում՝ 59,
Ասպինձայում՝ 33,
Ախալքալաքում՝ 50,
Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 12 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 115 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 112 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք։ Մահվան մեկ դեպքը գրանցվել է Բորժոմի մունիցիպալիտետում, մահացել է 79-ամյա մի տղամարդ, երկրորդ դեպքը գրանցվել է Ախալցիխեյի մունիցիպալիտետում, մահացել է 54-ամյա մի կին։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3450, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ սպասվում է 43 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 27 անձ, ընթանում է փորձաքննություն։