Այն թոշակառուները, ովքեր չունեն սոցիալական միավորներ, նունպես պետք է պատրաստեն փաստաթղթերը բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար և հանձնեն Շրջանային վարչությանը:

Ախալքալաքի շրջանից առաջին 300 մարդիկ ստացել են բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ: 700 դիմում քննարկման փուլում է:

Սկզբում ասված էր, որ բոլոր թոշակառուներին կտրվի բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ մեխանիկորեն, բայց հետո երբ շրջանի մոտ 21 000 բնակչի տրվեց կարգավիճակ առանց դիմումների, պարզ դարձավ, որ ավտոմատ կերպով կարգավիճակ ատանալը վերաբերում է` ուսուցիչներին, աշակերտների ծնողներին և թոշակառուներին, ովքեր ունեն սոցիալական միավորներ: Իսկ մնացած թոշակառուները, ովքեր չունեն միավորներ պետք է համապատասխան փաստաթղթեր պատրաստեն և ներկայացնեն Շրջանային վարչությանը՝ կարգավիճակ ստանալու համար:

Իրավաբանական բաժնի ղեկավար` Խաչատուր Ալեքսանյանի խոսքով բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակի շնորհման համար Շրջանային վարչությունում ամեն 3-4 օրը մեկ էլեկտրոնային տեսքով նիստ է անցկացվում:

Արդարադատության նախարարությունը մշակել է հատուկ ծրագիր, քաղաքացիներին բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ շնորհելու համար: Առաջին հանդիպման ընթացքում տեխնիկական խնդիրներ կար, բայց հետո այն վերացվել է:

«Բոլոր ընթացակարգերն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, նույնիսկ հանձնաժողովի որոշումները ամրագրվում են էլեկտրոնային տեսքով: Առաջին 131 մարդկանց կարգավիճակ հանձնելու ժամանակ հանձնաժողովը 15 օրվա ընթացքում չէր կարողանում ամրագրել իր որոշումը և գործընթացը հասցնել ավարտին: Հետո մենք կապվեցինք ծրագրի տեխնիկական բաժնի հետ և ամեն ինչ կարգավորվեց», – ասաց Խաչատուր Ալեքսանյանը:

Բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ տրամադրող հանձնաժողովը արդեն 15 նիստ է անցկացրել:

Մերժել են միայն երկու քաղաքացու, այն պատճառով, որ նրանք ապրում են Վրաստանում, սակայն չեն համարվում երկրի քաղաքացիներ, և փաստաթղթերը ներկայացրել են «կացության թույտվության» հիման վրա:

Ինչպես մեզ բացատրեց Խաչատուր Ալեքսանյանը, նրանք իրավունք չունեն չընդունել դիմումներ քաղաքացիներից:

«Մենք ընդունում ենք փաստաթղթերը, նույնիսկ եթե սխալ են լրացված, բայց նրանք չեն հասնում մինչև հանձնաժողով», – ասաց Խաչատուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ այլ երկրների քաղաքացիներին, ովքեր ունեն Վրաստանում կացության թույլտվություն, բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ չի տրվում:

Շուշան Շիրինյան