«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նորածին կամ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը», – հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ընտանիքներին բարելավել իրենց կենսապայմանները:
Նշենք, որ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կսկսվի հիպոթեքային վարկավորման պետական սուբսիդավորման ծրագիրը, որն ուղղված է նորածին երեխա ունեցող կամ բազմազավակ ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:
Ծրագիրը սուբսիդավորում է հիպոթեքային վարկերի տոկոսները դրա տրամադրումից հետո 60 ամսվա ընթացքում՝ նորածին երեխա ունեցող, բազմազավակ ընտանիքների, միայնակ կամ այրի ծնողներ ունեցող ընտանիքների կողմից վերցված հիփոթեքային վարկերի դեպքում:
Ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ ծրագրից կարող են օգտվել.
– Ընտանիքը, մի ծնող ունեցողը, եթե վարկը ստանալու պահին կա մինչև մեկ տարեկան երեխա, որը ծնվել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
– Ընտանիքը, մի ծնող ուղեցողը, եթե հիփոթեքային վարկը ստանալու պահին նրանք ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխա:
– Ընտանիքը, մի ծնող ունեցողը, ով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո անչափահաս երեխա է որդեգրել:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության, ծրագիրը հիպոթեքային վարկեր կտրամադրի միայն ազգային արժույթով, վարկը կտրամադրեն առեւտրային բանկերը` մասնավոր տան/բնակարանի գնման կամ կառուցման նպատակով:
– Հիփոթեքային վարկը պետք է տրվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:
– Վարկի առավելագույն գումարը պիտի կազմի 200 հազար լարի (մոտ 65 հազար ԱՄՆ դոլար):
– Ձեռք բերված բնակարանի կամ տան արժեքը կարող է գերազանցել 200 հազար լարին:
– Ծրագիրը միանգամյա բնույթ է կրում և վարկը ստացողը կարող է ծրագրին մասնակցել միայն մեկ անգամ՝ անկախ իր կողմից վերցված վարկի չափից:
Այս սահմանափակումը չի վերաբերում բազմազավակ ընտանիքներին՝ այդպիսիք չորս կամ ավելի երեխա ունենալու դեպքում կկարողանան կրկին օգտվել ծրագրից և արդյունքում մի քանի անգամ կկարողանան մինչև 200 հազար լարիի չափով նոր վարկ ստանալ: