Վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության համաձայն՝ հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 13.9%: Տարեկան կտրվածքով գնաճի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գների փոփոխությունը։

Ըստ Վիճակագրության՝ խմբում արձանագրվել է գների 44.8% աճ, ինչը տարեկան գնաճում արտացոլվել է 3.69 տոկոսային կետով։ Ամենաշատը՝ 68%-ով թանկացել է էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները:

Ջրամատակարարումը և բնակարանային այլ ծառայություններն աճել են 58.0%-ով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճի միտումը հունվարին պահպանվել է։ Խմբում գներն աճել են 16.2%-ով՝ ինչը տարեկան գնաճում արտացոլվել է 5.27 տոկոսային կետով: Բանջարեղենն ու այգեգործությունը թանկացել են 23.3%-ով, հացն ու հացաբուլկեղենը՝ 20.5%, ձեթն ու յուղը՝ 19.6%, հանքային և աղբյուրի ջուրը, զովացուցիչ ըմպելիքներն ու բնական հյութերը՝ 18.3%-ով, շաքարավազը, մուրաբա և այլ քաղցրավենիք՝ 18.2%-ով, ձուկը՝ 16.6%-ով: Կաթի, պանրի և ձվի գներն աճել են 14.4%-ով։ Մրգերն ու խաղողը թանկացել են 13.7%-ով, իսկ միսը և մսամթերքը՝ 11.9%-ով։ Գներն աճել են 16.2%-ով նաև տրանսպորտի խմբում՝ արտացոլելով ընդհանուր ցուցանիշի 2.08 տոկոսային կետով գնաճ: