2021 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 1,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 11,9 տոկոս: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ նրանց տվյալների, ինչ վերաբերում է բազային գնաճին, այս ցուցանիշը 2021 թվականի հուլիսին՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6.4 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճը` առանց ծխախոտի` 6.3 տոկոս:

«Ամսական գնաճի մակարդակի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. Այս խմբում գներն աճել են 3.2 տոկոսով, ինչն արտահայտվել է ամսական գնաճի վրա 1.02 տոկոսային կետով:

Տրանսպորտ. Խմբում գներն աճել են 1.4 տոկոսով, որն արտահայտվել է ամսական գնաճի վրա 0.18 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, ըստ «Վրացստատի» տվյալների, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

Սննդամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ. Այս խմբում գներն աճել են 14.1 տոկոսով, ինչն արտահայտվել է հենց տարեկան գնաճի վրա 4.43 տոկոսային կետով:

Ապրուստի ծախսեր, ջուր, էլեկտրաէներգիա, գազ. Խումբն արձանագրել է 11.1 տոկոսանոց գնաճ, ինչը ազդել է տարեկան գնաճի վրա 1.65 տոկոսային կետով», – ասվում է «Վրացստատի» տեղեկատվության մեջ: