նորություններ 6 Սեպտեմբերի, 2026 • Բորջոմիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահասի, նա մահացել է

Բորջոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա բնակավայրի ճանապարհին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահասի, ինչի հետևանքով նա մահացել է։

Ինչպես «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, ավտոմեքենայի վարորդը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում և արդեն ձերբակալվել է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝