Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, Վրաստանում նոյեմբերի 27-ից եղանակը կբարելավվի։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, նոյեմբերի 28-29-ը միայն առանձին հատվածներում հնարավոր է թեթև անձրև: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կլինի +18, +23, իսկ արևելյան Վրաստանում կբարձրանա մինչև +15, +20 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Թբիլիսիում եղանակը կբարելավվի նոյեմբերի 27-ից։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +16, +18 աստիճանով։