Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի ուսումնասիրության գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ այսօր, Թբիլիսիի ժամանակով 09:24-ին, Դմանիսիից 15 կիլոմետր դեպի արևմուտք, Մամիշլարի գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա գրանցվել է 3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։



