Սեպտեմբերի 3-ին Ախալքալաքում կնշվի քաղաքի օրը։ Տոնական օրվա ընթացքում կանցկացվեն բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ։
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումը տեղի կունենա «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։
Եվ այսպես՝
Ժամը 11։00-ից սկսած այգում կհնչի երաժշտություն:
12։00-ից կսկսվի տարբեր ցուցահանդեսների ցուցադրություն:
Այնուհետև քաղաքի օրվա միջոցառման հանդիսավոր բացումը կկատարվի ժամը 13։00-ին, որը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից։
13։00-ից մինչև 18։00-ը կլինի մեծ համերգային ծրագիր, որի առաջի մասում ելույթներով հանդես կգան տեղական համույթները, իսկ երկրորդ մասում՝ Հայաստանից հրավիրված աստղերը։
18։00-ից մինչև ժամը 21։00-ը դիսկոտեկ կլինի, որը կուղեկցվի գունավոր ծխով։
Ժամը 21։00-ին տեղի կունենա հրավառություն։
Քաղաքի օրվա կապակցությամբ սեպտեմբերին 3-ին Ախալքալաքում կլինեն նահանգապետարանի և հարևան շրջանների ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ էլեկտրոնային մրցույթով հայտարարված գումարը միջոցառման ծախսերի մոտ 20 տոկոսի համար է։ Տարբեր միջոցառումների ընթացքում կան բաներ, որ արվում է քաղաքապետարանի ուժերով, որը չի մտնում տենդերի մեջ, օրինակ՝ քաղաքապետարանի դիմաց սեղաններ կլինեն, որն էլ իրականցվում է քաղաքապետարանի աշխատակիցների հավաքած գումարով։
Էլեկտոնային մրցույթի մեջ է մտնում համերգային մասի իրականացումը։ Միջոցառման համար հայտարաված էլեկտրոնային մրցույթը հաղթել է Բորժոմի անհատ ձեռներեց Անա Տաբատաձեն: Բյուջեն կազմում է 19 170 լարի:
Միջոցառման ընթացքում գյուղական համայնքները կունենան իրենց տաղավարները՝ ազգային կերակուրներով։
Սեղանները տեղադրված կլինեն Մաշտոցի փողոցի վրա՝ սակրեբուլոյի շենքի դիմաց, իսկ ցուցահանդեսի տաղավարները կլինեն շախմատի դպրոցի դիմաց՝ Չարենցի վրա, իսկ մեքենաների ցուցահանդեսը՝ Թամար Թագուհու փողոցի վրա։
Միջոցառման ընթացքում կօգտագործվի Ախալքալաքի բեմը, որը ձեռք էր բերվել LAG-ի ծրագրով։
Սեպտեմբերի 3-ին ընդառաջ, վաղվանից կսկսվեն քաղաքի զարդարման աշխատանքները: