Ըստ ամերիկյան փորձագետ Արիել Քոենի` Frontera Resources կազմակերպության ներկայացուցչի զեկույցի, Վրաստանում բնական գազի ռեսուրսները կազմում են 3,8 տրիլիոն խորանարդ մետր, սակայն Վրաստանի էներգետիկայի նախարարությունը ակնկալում է ընկերությունից Արևելյան Վրաստանում բնական գազի պաշարների ռեսուրսների մասին տեղեկատվության իրական հաստատում:
Ըստ էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի, Frontera Resources- ը արդեն երեք տարի է ինչ անում է հայտարարություններ Վրաստանի բնական գազի պաշարների մասին (տեղեկացնում է Վրաստան Օնլայնը):
«Ժամանակին Frontera Resources-ը պատվիրել է որոշակի պաշարների գնահատման ներուժի հաշվետվությունը, որը դրական է գնահատում ռեսուրսները, որոնք կարող են առկա լինել Վրաստանում, սակայն դրանք չեն հաստատվում որպես առկա և հնարավոր արդյունահանման: Այս ռեսուրսները առկա են ամբողջ աշխարհում, բայց թե ինչ ծավալներով, ինչքանով է դա ընդունելի առևտրային տեսանկյունից, – այս ամենի հետ կապված Frontera Resources-ը ստիպված կլինի կատարել ծավալուն աշխատանք: Մենք ակնկալում ենք, Frontera-ից կոնկրետ ծանուցում ներդրումային աշխատանքային պլանի հետ կապված, այդ ռեսուրսների իրական հաստատման նպատակով», – հայտարարել է Վալիշվիլին:
Փոխնախարարի խոսքերով, Frontera Resources ընկերությունը համարվում է Կախեթիում բացառիկ լիզենզավորված սեփականատեր և այն արդեն արտահանում է բնական գազ Կախեթիում, թեև փոքր ծավալներով:
«Նախնական տեղեկատվությունը հայտարարվել էր կոնկրետ ուսումնասիրության և նախնական վերլուծության հիման վրա, որը Frontera-ն պատվիրել էր և արդեն երեք տարի է անցկացվում են քննարկումներ, բայց փաստը մեկն է, այսօր Frontera-ն արտադրում է գազ իր լիցենզավորված տարածքում, բայց բավական փոքր ծավալներով` մոտ 20-25 միլիոն խորանարդ մետր: Ներկայացնելու համար այդ ծավալները` դա Վրաստանում երկօրյա գազի օգտագործում է ձմռանը: Սակայն աշխատանքային ծրագիրը, որը նա պետք է ամեն տարի ներկայացնի, դեռ չի նախատեսում ավելի լայնածավալ աշխատանքներ տեղեկատվության հաստատման տեսանկյունից: Մենք ակնկալում ենք, որ Frontera-ն կկիրառի համապատասխան քայլեր, որպեսզի իրականացնի այդ գաղափարները, հեռանկարները, որոնք հայտարարված են եղել », – նշել է Վալիշվիլին: