Այսօր՝ օգոստոսի 30-ի առավոտյան, ժամը 6:00-ին անհայտ անձը փորձել է մուտք գործել Թավիսուփլեբա փողոցում գտնվող TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղի շենք։ Անձի ինքնությունը պարզվել է ոստիկանության ծառայողների կողմից, «կողոպուտի փորձի» փաստով հետաքննությունը շարունակվում է:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածով, ինչը նշանակում է կողոպուտի փորձ։ Ինչպես նաև ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույնականացվել է TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղում կողոպուտի կատարելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը դեռ ձերբակալված չէ: Նշենք, որ բանկը՝ թե ներսից, թե դրսից վերահսկվում է տեսախցիկներով:
Առավոտից Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Թավիսուփլեբա փողոցի մի հատվածը՝ TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղի մոտ։ Կողոպուտի փորձի դեպքը բացահայտված է:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, կատարված արարքը պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-ից 3 տարի ժամկետով։