Եվրամիությունը, դրա անդամ պետություններն ու ինստիտուտներն աշխատում են էլ ավելի ուժեղ Եվրոպայի և էլ ավելի ուժեղ Վրաստանի, Եվրամիության և Վրաստանի միջև էլ ավելի ամուր հարաբերությունների համար: Այս մասին ասվում է Եվրամիության 24 դեսպանների և առաքելության ղեկավարի Եվրոպայի օրվան նվիրված տեսաուղերձում:
«Այսօր Եվրոպայի օրն է: Մենք հիշում և հանդիսավոր կերպով նշում ենք այս օրը, երբ 70 տարի առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց հռչակագիրը: Հռչակագիրը կոչ էր անում վերջ տալ եվրոպական մայրցամաքում պատերազմի տրամաբանությանը և եվրոպական ազգերի միջև խաղաղությանը, բարգավաճմանն ու համագործակցությանը: Այս տեսլականը 70 տարի անց դարձավ խաղաղ և հաջողակ Եվրամիություն, որը միավորում է 27 պետություն և 450 միլիոն մարդ:
Հպարտությամբ նշում ենք, որ այս համերաշխությունը կիսում ենք մեր մերձավոր գործընկեր Վրաստանի հետ՝ հատկապես այսօրվա ճգնաժամի օրերին: Եվրոպայի օրը հիշեցնում է, որ մենք միասին ուժեղ ենք: Եվրամիությունը, դրա անդամ պետություններն ու հաստատություններն աշխատում են էլ ավելի ուժեղ Եվրոպայի և էլ ավելի ուժեղ Վրաստանի, Եվրամիույթան և Վրաստանի միջև էլ ավելի ամուր հարաբերությունների համար: