Ինչպես ցույց են տվել «Վրաստան-միջազգային թափանցիկություն» ՀԿ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունները, ռուսաստանցի զբոսաշրջիկների 70%-ը հիմնականում երկիր է ժամանում ցամաքով՝ մասնավոր ավտոմեքենաներով, 29%-ը՝ օդային ճանապարհով, իսկ 1%-ը` ծովային:
Եթե թույլ տրվի առավել արմատական սցենար, այսինքն` ռուս զբոսաշրջիկների Վրաստան ժամանելու ամբողջական մերժումը, երկիր այցելող այցելուների քանակը կկազմի 8.3 միլիոն մարդ, ինչը 2018 թ.-ից պակաս է, բայց ավելի է, քան 2017 թվականին:
Եթե Ռուսաստանի քաղաքացիներն ընդհանրապես Վրաստան չժամանեն, 2018 թ. համեմատ զբոսաշրջային բիզնեսի եկամուտը կկրճատվի 100 մլն դոլարով:
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստանում ավելի քան 100 միլիոն դոլար են ծախսում, փորձագետներն այս եզրահանգմանն են եկել` հիմնվելով այլ երկրների զբոսաշրջիկների թվի աճի վրա: