Բորժոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով իրականացվել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներ. ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հրդեհի տարածումը դեպի բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ կանխելու նպատակով։

«Թուրքիայի Հանրապետության սահմանային ոստիկանության ուղղաթիռներն ու երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները վերսկսել են իրենց աշխատանքն առավոտից։

Հովտում պարբերաբար ուժգին քամիներ են գրանցվում, ինչը խոչընդոտում է հրդեհի մարման գործընթացը, սակայն հրշեջները տարբեր նախարարությունների աշխատակիցների օգնությամբ ամեն ինչ անում են հրդեհի տարածումը կանխելու և տեղայնացնելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ից։