Ավելի քան հազար զինծառայողներ առավոտից ակտիվորեն ներգրավված են Բորժոմի-Խարագաուլի շրջանում հրդեհի դեմ պայքարում: Այս մասին լրագրողներին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով անցկացրեց արտակարգ շտաբի նիստ, որը ստեղծվել է Բորժոմիի կիրճի հրդեհի դեմ պայքարի համար:
Վրաստանում անտառային հրդեհի հետ պայքարում են արդեն վեցերորդ օրը: Իրավիճակը բարդացնում է լեռնային տեղանքը, քամին և չոր եղանակը: Հրդեհը մարելու համար մասնակցում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության երկու հրշեջ ուղղաթիռներ: Մեկ այլ ուղղաթիռ վրացական կողմի խնդրանքով աղետի գոտի է ուղարկվել Ադրբեջանի նախագահի կողմից: Թուրքիայի և Հայաստանի ուղղաթիռները նույնպես միացել են հրդեհի հանգցման աշխատանքներին:
«Այս փուլում անհրաժեշտ է ավելի շատ կազմակերպված ուժեր միացնել: Երեկ ես որոշում կայացրեցի և մեզ միացավ արևելյան հրամանատարության ավելի քան հազար մարդ: Միասին մենք այսօր կարգավորելու ենք բոլոր կրակային գոտիները: Օրվա վերջում մենք պետք է շատ ավելի լավ դինամիկա ունենանք, սակայն, երբ մենք գործ ունենք տարերք հետ կանխատեսումներ անելն այնքան էլ ճիշտ չէ», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Այս պահին տարերքի գոտում բոլոր հիմնական հրդեհի օջախները հանգցվել են, սակայն հրդեհը դեռ մի քանի վայրերում տարածվում է:
Վարչապետի խոսքերով, հրդեհի դեմ պայքարող ուժերը բաժանված են երկու մասի` մեկը շարունակում է աշխատել Ցագվերի տարածքում, մյուսը` ուղղված է այլ հրդեհի օջախներ:
Կվիրիկաշվիլին նշել է, որ բոլոր դժվար հասանելի վայրերում ճանապարհներ են տարվել, և այժմ կարելի է հասնել կրակի ցանկացած կետի:
Երեկ հրդեհը մոտեցավ Բորժոմիի շրջանի Արդաղանի գյուղի գերեզմանոցին, սակայն հրշեջները և փրկարարները կարողացան կանգնեցնել տարերքը: Այս պահին հրդեհը տեղայնացված է, սակայն դեռևս կա մի քանի օջախ:
Երեկ աղետի գոտի այցելեց Ամենայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: Նա ասաց, որ Բորժոմիի կիրճում տեղի ունեցածը ազգային ողբերգություն չէ, այլ այնպիսի իրադարձություն, որը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում:
«Այս երևույթը, որը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, ինչ-որ տեղ տեղի է ունենում ջրհեղեղ, ինչ-որ տեղ` թայֆուն, ինչ-որ տեղ` փոթորիկներ: Մեզ այս փորձությունը ուղարկել է Աստված: Հուսով եմ, որ Տիրոջ զորությամբ և օգնության շնորհով ամեն ինչ կվերականգնվի: 3-5 տարի հետո այստեղ ամեն ինչ նույն կանաչը կլինի ինչպես նախկինում էր: Հիմա խնդրում եմ բոլորին աղոթել Տիրոջը, որ նա մեզ խաղաղություն տա, որպեսզի նա հանգստացնի Վրաստանը և բնությանը: Աստված մեզ հետ է: Այս իրադարձությունը համախմբեց ժողովրդին, և մենք կողք-կողքի կանգնեցինք», – հայտարարեց Իլիա 2-րդը:
Կաթողիկոս-Պատրիարքը աղոթք արեց գովաբանելով Աստվածամորը և օրհնեց հրշեջներին-փրկարարներին, ոստիկաններին, զինվորականներին և անտառապահներին:
Աղբյուրը` Новости-Грузия