Վրաստանը շարունակում է վաճառքից հանել խաղալիքներ, որոնք կարող են վտանգավոր լինել երեխաների առողջության համար, հայտնում է bm.ge-ն՝ հղում կատարելով Շուկայի վերահսկողության գործակալությանը։
Վերջին շրջանում Գործակալությունը լաբորատորիա է ուղարկել շուկա հանված 20 խաղալիք՝ փորձաքննության նպատակով։ Պարզվել է, որ նրանցից վեցը չեն համապատասխանում չափանիշներին։
Առաջին վտանգավոր լոտը եղունգների լաքերի խաղալիք-հավաքածուն է, որում կապարի պարունակության մակարդակը գրեթե հարյուրապատիկ անգամ ավելի է, որը սահմանված է ազգային օրենսդրությամբ: Գերատեսչությունում նշում են, որ քաղցկեղածին նյութերի հետ հաճախակի և երկարատև առնչության դեպքում պաթոլոգիաների զարգացման ռիսկերը մեծանում են։
Նաև նորմերին չի համապատասխանում խաղալիք քսիլոֆոնը, որից ներկը պոկվում է։ Գործակալությունը նշել է, որ դրա օգտագործումը երեխաների մոտ վերին շնչուղիների շնչառական բարդությունների առաջացման ռիսկեր է պարունակում։
Երեք սլայմեր միանգամից չեն անցել ստուգումը: Դրանք խաղալիքներն են մածուցիկ դոնդողանման նյութի զանգվածի տեսքով: Պարզվել է, որ դրանցում մեծապես գերազանցում է բորի թույլատրելի պարունակությունը՝ քաղցկեղածին, մուտագեն կամ վերարտադրողական համակարգի համար թունավոր նյութերը։
Խաղալիք ատրճանակները հետ են կանչվել, քանի որ դրանք պարունակում են փոքրիկ մասեր, որոնք կարող են մտնել երեխայի կոկորդ և առաջացնել շնչառական բարդություններ վերին շնչուղիներում:
«Գործակալությունը որոշում է կայացրել ապրանքների առգրավման մասին, ըստ որի՝ համապատասխան ընկերությունները պարտավորվում էին վտանգավոր ապրանքները հանել վաճառքից, վերադարձնել վաճառված ապրանքները սպառողներին և այդ մասին տեղեկատվություն տարածել խանութների պաստառների վրա, վեբկայքերով և ընկերությունների սոցիալական ցանցերում էջերի միջոցով»,- տեղեկացնում է վերահսկիչ գործակալությունը։
Վրաստանի իշխանություններն արդեն մի քանի տարի աշխատում են մանկական խաղալիքների անվտանգության վրա։ Երկիրը պարտավոր է իր օրենսդրությունը մոտեցնել եվրոպականին, ինչպես պահանջում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
2021 թվականի հուլիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել մանկական խաղալիքների անվտանգության կանոնակարգը և դրանց ներմուծողների համար նոր կանոնները։ Հենց դրանից հետո օրենքի պահանջներին չհամապատասխանող ապրանքները սկսել են հանել շուկայից կամ ընդհանրապես թույլ չտալ ներմուծել Վրաստան։