Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկում բացել է Արդարադատության տան երրորդ մասնաճյուղը, որը բանտարկյալներին տրամադրում է անսահմանափակ մուտք դեպի ավելի քան 50 պետական և մասնավոր հատվածի ծառայություններ: Մասնաճյուղերը սպասարկելու են նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցներին։
Քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում Գլդանի բանտում բացվել է նաև նոր խոհանոցային տարածք, որն ավելի կբարձրացնի սննդի անվտանգության որակը։
Խոհանոցը կսպասարկի 3000 մեղադրյալ/դատապարտյալի: Ութ տեսակի ճաշացանկը նախատեսված է նաև տարբեր հիվանդություններ ունեցող բանտարկյալների համար և լիովին հարմարեցված է նրանց առողջական կարիքներին։ Տարածքում կա 17 դատապարտված աշխատակից, ովքեր ստանում են համապատասխան փոխհատուցում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։