Վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը՝ 17:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա «Աբուլ» և «Մերանի-3» ֆուտբոլային թիմերի հանդիպումը: Ֆուտբոլային այս հանդիպումը հետաքրքիր է նրանով, որ եթե վաղը Ախալքալաքի «Աբուլը» հաղթի Թբիլիսիի «Մերանի-3» թիմին, ապա կհայտնվի մրցաշարի առաջին հորիզոնականում: «Մերանի-3» թիմն այս պահին գտնվում է առաջնության 13-րդ հորիզոնականում, իսկ Աբուլը՝ երկրորդ:
Օգոստոսի 26-ից Ախալքալաքում մեկնարկում է Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ խաղաշրջանը, որը կավարտվի նոյեմբեր ամսին:
Ախալքալաքի Սպորտ դպրոցը երկրպագուներին կոչ է անում՝ անպայման վաղը գնալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտ և ֆուտբոլիստներին ոգևորել իրենց ներկայությամբ, իսկ ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խոստանում են գեղեցիկ ու դիտարժան խաղ:
Հիշեցնենք, որ «Աբուլ» ֆուտբոլային թիմը մարզում է Ռաֆայել Դարբինյանը։
Լուսանկարը՝ JNEWS-ի արխիվից