Ինչպես տեղեկացրել էինք Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել էր երեք հատ դեղին isuzu մակնիշի ավտոբուս։ Դրանք Թբիլիսիի քաղաքային ավտոբուսններն են, որոնք այլևս չեն օգտագործվում, քանզի այնտեղ նորերն են ստացել։ Ախալքալաքում այդ ավտոբուսները դեռ չեն շահագործվում, քանի որ դրանք տեխնիկական խնդիրներ ունեն:
Ախալքալաքի սպասրակման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է.
«Մենք հարցը քննարկել ենք, գումար է պետք հատկացնել, որպեսզի երեք վարորդի հաստիք բացվի, աշխատավարձ հատկացվի։ Քանի որ այդ ավտոբուսները մենք անսպասելի ստացանք, բնականաբար չւոնեինք որևէ նախատեսված ծախս»:
Ախալքալաքում շուտով կշրջեն դեղին ավտոբուսներ
Ըստ Բիչախչյանի՝ ամենայն հավանականությամբ,ավտոբուսներն այս տարի շահագործման չեն հանձնվի։
«Իմ կարծիքն այն է, որ երևի այս տարի չհասցնենք շահագործման ենթարկել, քանի որ մինչև քննարկեն հարցը, մինչև հաստատվի մեզ ուղարկեն, բավականին ժամանակ կանցնի: Ավտոբուսներն արդեն քաղաքապետարանի բալանսի վրա են, այսինքն՝ թղթաբանական հարցերը ավարտված են»:
Ավտոբուսներից մեկի երթևեկության ուղղությունն արդեն որոշված է՝ «Գորոդոկի»-ից մինչև Խոսպիո, իսկ մնացած երկուսի ուղղությունները դեռ անորոշ են: Ավտոբուսները կերթևեկեն այն ուղղություններով, որտեղ ուղևորների պակաս չի լինի:
Գայանե Ակոջյան