Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնը, որը բացվել է 2018 թվականին համակարգիչներով վերազինման կարիք ունի: Կենտրոնին անհրաժեշտ է առնվազն 8 լրացուցիչ համակարգիչ, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ կարողանան տեխնոլոգիական կրթություն ստանալ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և reArmenia-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արմաթ Ախալքալաքի ապագայի ալգորիթմը» նախագիծը, որի խնդիրն է՝

  • վերազինել Արմաթ Ախալքալաքը և այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին,
  • ընձեռնել հնարավորություն պատանիներին տեղում զարկ տալ ռոբոտաշինությանը,
  • սեփական արտադրանքի ստեղծմանը,
  • ամենատարբեր գաղափարներին ծավալ հաղորդելուն։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ,ւ անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը հասավ Ջավախք։ Այժմ Ջավախքում գործում է թվով 10 «Արմաթ» կենտրոն, որտեղ շուրջ 700 սան ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն։

Առաջին և խորհրդանշական Արմաթը Ջավախքում Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնն է։ Այն բացվել է 2018 թ.-ին և գործում է մինչ օրս։ Սակայն այժմ կա ահրաժեշտություն «վերազինելու» և կենտրոնի գաղափարներին «նոր կյանք տալու»։

Կարդացեք նաև՝
«ԱրՄաթ»-ը արդեն Ախալքալաքում է
Հաղթող գաղափարատերը Ջավախքից է
Ախալքալաքում կայացավ «ԱրՄաթ»-ի պաշտոնական բացումը