Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022 թվականին պետբյուջեի միջոցներով 4 671 203 լարիի չափով ասֆալտապատում կիրականացվի։ Ենթակառուցվածքային այդ աշխատանքների համար հայտարարվել է 4 էլեկտրոնային մրցույթ, որից երկուսը հայտարարվել է վերջերս, իսկ երկուսն արդեն իրականացման վերջնական փուլում են:
Օգոստոսի 12-ին հայտարարված էլեկտրոնային մրցույթի համաձայն՝ Նինոծմինդայում ասֆալտապատվելու են հետևյալ փողոցները և մեկ գյուղական ճանապարհ.
1. Նինոշվիլի փողոց՝ 105 915 լարի,
2. Դումբաձեի փողոց՝ 404 623 լարի,
3. Ազատության փողոցի թիվ 54 և 56 տների բակերի վերանորոգում՝ 150 895 լարի,
4. Հովսեփյան փողոցի թիվ 18 տան բակի վերանորոգում՝ 94.579 լարի,
5. Կապուտիկյան փողոց՝ 232 152 լարի,
6. Ջափարիձեի փողոց՝ 66.898 լարի,
7. Վան փողոցի, Հովսեփյան և Պուշկինի նրբանցքի վերականգնողական աշխատանքներ՝ 137 746 լարի,
8. Բարեկամության փողոց՝ 192 577 լարի,
9. Ձերժինսկու նրբանցք՝ 209.075 լարի,
10. Օրլովկա գյուղի ճանապարհի ասֆալտապատում՝ 580.940 լարի:
Պետական բյուջեից ֆինանսավորվող նախագծերում գումարի 95%-ը վճարում է պետությունը, իսկ առնվազն 5%-ը հատկացվում է տեղական բյուջեից։ Էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է օգոստոսի 12-ին և այժմ ընդունվում են մասնակցության հայտերը։
Պետական բյուջեի միջոցներով վերականգնվում է նաև Փոքր Գոնդուրա-Ղուլալիս ճանապարհը։ Նախագծի գումարը կազմում է 1 556 803 լարի։ Աշխատանքները պետք է ավարտվեն երկու փուլով՝ առաջին փուլը՝ 2022 թվականին (474,600 լարի), իսկ երկրորդ փուլը՝ 2023 թվականին (1,082,203 լարի)։ Այս նախագծի համար ծախսերի 57%-ը հատկացվում է պետական բյուջեից, իսկ 43%-ը՝ տեղական բյուջեից։ Օգոստոսի 10-ին հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ:
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատվում է նաև Մեծ Գոնդուրա-Փոքր Գոնդուրա ճանապարհը։ Պետությունը հատկացրել է 500 000 լարի, իսկ աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը կայացել է: Հաղթող ընկերությունն աշխատանքները կիրականցնի 498.000 լարիով:
Նինոծմինդայում ասֆալտապատվել են Չապաևի, Քութայիսյան և Կառլ Մարքսի փողոցները։ Պետբյուջեից հատկացված գումարը կազմել է 476 102 լարի։ Էլեկտրոնային մրցույթը հաղթել են 441 000 լարիով:
Այդ աշխատանքների ծախսերի 95%-ը հատկացվում է պետական բյուջեն, իսկ 5%-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեն։
Վերջին երկուսի դեպքում էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ն։
Այս աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում։