Վրաստանի ներքին գործերի նախարարությունը աշխատանքի ընդունելություն է հայտարարել։ Սամցխե-Ջավախքի ոստիկանությունում ընդհանուր 25 թափուր աշխատատեղ կա։
Այսպիսով՝ ներկայացնում ենք թափուր աշխատատեղերի քանակը, վայրը և գործառույթ-պարտականությունները։
Սահմանապահ- հսկիչ- հերթապահի գործ (աշխատանքային պայմանագրով աշխատող անձ)։
Սամցխե-Ջավախքի ծառայություն
Աշխատավայր՝ պարեկային ոստիկանության բաժին և Սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժին։
Առկա է 20 թափուր աշխատատեղ։
Ստորաբաժանում՝ Պարեկային ոստիկանության վարչության սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի Սամցխե-Ջավախքի ծառայություն։
Սահմանային ներգաղթի վերահսկողության վարչություն (Սամեբա) – 5 հաստիք,
Սահմանային ներգաղթի վերահսկողության վարչություն (Վալե) – 5 հաստիք,
Սահմանային ներգաղթի վերահսկողության վարչություն (Կարծախ) – 5 հաստիք,
Սահմանային երկաթուղու վերահսկողության վարչություն (Կարծախ) – 5 հաստիք։
Աշխատանքային ռեժիմ՝ հերթափոխով։
Պաշտոնական աշխատավարձ՝ 1 518 լարի։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 28։
Պարեկ-տեսուչ /սահմանապահ-հսկիչ/
Աշխատավայր՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության (Սամեբա) գլխավոր սահմանային կառավարման և համակարգման բաժնի Սամցխե-Ջավախքի ծառայության սահմանային ներգաղթի վերահսկման բաժին։
Պաշտոնի անվանում՝ պարեկ-տեսուչ (սահմանապահ-հսկիչ)
Աշխատանքային ռեժիմ՝ հերթափոխով։
Պաշտոնական աշխատավարձը՝ 1 660 լարիձ
Սպասարկման վայրը՝ Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղ։
Թափուր աշխատատեղերի քանակ՝ 1 թափուր տեղ
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 28։
Պարեկային տեսուչ
Աշխատավայր՝ պարեկային ոստիկանության բաժին, Սամցխե-Ջավախքի գլխավոր վարչություն, գծային պարեկային բաժին։
Թափուր աշխատատեղերի քանակ՝ 4։
Աշխատանքային ռեժիմ՝ հերթափոխով։
Պաշտոնական աշխատավարձը՝ 1660 լարի։
Սպասարկման վայրը՝ Սբ. Ախալցխա, Միխեիլ Թամարաշվիլիի փողոց N1։
Թափուր աշխատատեղերի քանակ՝ 4:
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 28:
Աշխատանքանյին հաստիքների վերաբերյալ այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։