Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 2 775 նոր դեպք, որից 25-ը՝ Սամցխե-Ջավախքում:
Փետերվարի 26-ից մինչև օրս երկրում կորոնավարակի հաստատված ընդհանուր թիվը կազմում է 51 993: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 22 պացիենտ:
Այսօր հաստատված նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 1 044 դեպք,
Աջարիա՝ 503 դեպք,
Իմերեթի՝ 526,
Քվեմո-Քարթլի՝ 207,
Շիդա Քարթլի՝ 177,
Գուրիա՝ 89,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 117,
Կախեթի՝ 36,
Մցխեթա-Մթիանեթի՝ 43,
Սամցխե-Ջավախք՝ 25,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի` 8-ական:
Նոյեմբերի 6-ի տվյալներով, ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի 625 դեպք կա հաստատված, որից 68-ն ապաքինվել է, 9-ը՝ մահացել: