Հրապարակվել են ուսուցիչների որակավորման քննությունների արդյունքները՝ հայոց լեզու, քաղաքացիական կրթություն, կերպարվեստ և կիրառական արվեստ, երաժշտություն, սպորտ, ադրբեջաներեն լեզու առարկաներից:

Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշելով քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը:

Բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։