Սամցխե-Ջավախեթի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում հայտարարված մասնագիտական կրթության ծրագրերի ընդունելության գրանցման վերջնաժամկետն օգօստոսի 22-ն է։
Համալսարանը Ախալքալաքի մասնաշենքում հայտարարում է հետևյալ մասնագիտական ծրագրի ընդունելություն.
1. Հաշվապահական հաշվառում, հինգերորդ մակարդակ (բարձրագույն),
2. Այգեբան, երրորդ մակարդակ (հիմնական),
3. Համակարգչային ցանց և համակարգեր, չորրորդ մակարդակ (միջին), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար)
4. Անտառային տնտեսություն, չորրորդ մակարդակ (միջանկյալ), (լիարժեք ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար),
5. Անտառային տնտեսություն, չորրորդ մակարդակ (միջանկյալ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող դիմորդների համար),
6. Էլեկտրագործ, չորրորդ մակարդակ (միջնակարգ), (լրիվ ընդհանուր կրթություն ունեցող դիմորդների համար),
7. Էլեկտրագործ, չորրորդ մակարդակ (միջնակարգ), (միայն միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար),
Իսկ Ախալցիխեում կարող եք սովորել 2 մասնագիտական ծրագիր․
1․ Բուժքույրական գործ
2․ Հաշվապահական հաշվառում
Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ թե միջնակարգ կրթություն ունեցողը, թե՝ բարձրագույն:
«Կրթությունն ամբողջությամբ անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ: Ախալքալաքում այս պահին ունենք 7 ծրագիր, Մաքսային գործ ծրագրի բաժնում այս տարի չկա ընդունելություն քանի-որ տեղերն արդեն զբաղված են», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի որակի ապահովման ծառայության ներկայացուցիչ Նունու Ճաղիաշվիլին
Դիմորդները պետք է անպայման գրանցվելու ժամանակ նշեն այն քաղաքը, որտեղ ցանկանում են քննություն հանձնել, նրանք կարող են նաև ընդունելության քննությունը հանձնել իրենց իսկ նախընտրած լեզվով։ Հայերեն կամ ռուսերեն լեզվով հանձնելու դեպքում դիմորդն ուսուցումը կսկսի վրացերենի մոդուլից, նույնիսկ այն դեպքում, երբ դիմորդն ազատ տիրապետի վրացերենին, բայց քննությունը հանձնի այլ լեզվով, միևնույն է վրաց լեզվի A2 և B1 մակարդակի դասընթացները պարտադիր կլինեն։
Դիմորդը կարող է գրանցվել www.vet.emis.ge կայքի միջոցով: Քննության և հարցազրույցի ամսաթվերը և գնահատման մեթոդները կուղարկվեն գրանցվելու ժամանակ դիմորդի կողմից նշված էլեկտրոնային հասցեին։
Ընդունելության գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 22-ն է: