Գիտե՞ք, թե Վրաստանում որտեղ է հանդիպում կովկասյան սալամանդրը։ Իսկ կոլխական թառա՞փը: Որտե՞ղ է աճում մեգրելական կեչին: Այդ ի՞նչ կենդանի է արևմտյան բարբաստելը: Որտե՞ղ են թաքնվում հովազները կամ հունական կրիաները:

Այս ամենի մասին կարող եք իմանալ Հարավային Կովկասի կենսաբազմազանության ինտերակտիվ քարտեզի</a> շնորհիվ, որը պատրաստել է «National Geographic Georgia»-ն։

Քարտեզում ներկայացված են երկկենցաղների, թռչունների, ձկների, սողունների, միջատների, կաթնասունների, փափկամարմինների և բույսերի հազվագյուտ տեսակների տարածման տեղանքները: Հիմնականում դրանք անհետացման եզրին գտնվող տեսակներ են, որոնք ներառված են պահպանվողների վրացական և միջազգային ցուցակներում։

Քարտեզի վրա նշված են նաև հնագույն բրածոների հայտնաբերման վայրեր՝ դինոզավրերի ոտնահետքեր, անհետացած մարդանման կապիկների՝ դրիոպիտեկուսների ատամներ, մարդու նախնիների՝ հոմինոիդների ոսկրեր և գանգեր, ինչպես նաև բրածո բույսերի և քարացած ծառի բեկորներ, որոնց տարիքը 7-4 միլիոն տարի է։

Քարտեզում ներկայացված յուրաքանչյուր հազվագյուտ տեսակ ուղեկցվում է մանրամասն բնութագրով՝ վրացերեն և անգլերեն լեզուներով:

Աղբյուրը՝ newsgeorgia.ge