ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին, երեկոյան Ախալքալաքի կենտրոնում վարչական իրավախախտման պատճառով բերման է ենթարկվել Աշոտ Սահարյանը, ով միջամտել է ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործողություններին։

Քաղաքի կենտրոնում ոստիկանների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Jnews-ի ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կասկածյալներին բերման ենթարկելու համար։ Աշոտ Սահարյանը, ով ոչ մի գործում չկա, ըստ ՆԳՆ-ի, խանգարել է ոստիկանության գործողություններին՝ անտեսելով իրավապահների կողմից գործընթացին չմիջամտելու հրահանգները։ Նա կալանավորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը ենթադրում է «իրավապահի հրամանին կամ պահանջին չենթարկվելը կամ նրա նկատմամբ ծառայողական լիազորություններն իրականացնելիս այլ ապօրինի գործողություն անելու» համար։

Սույն հոդվածով նախատեսված պատիժը վարչական տուգանքն է՝ 2000-ից 3000 լարիի չափով, կամ վարչական կալանքը՝ մինչև 15 օր ժամկետով։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Վիճաբանություն Ախալքալաքում՝ սակրեբուլոյի նախկին պատգամավորի և ոստիկանների մասնակցությամբ