Այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ից հետո Ախալքալաքի կենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գումբուրդո (Կումուրդո) գյուղի նախկին պատգամավոր Աշոտ Սահարյանի և ոստիկանների միջև՝ փոխոստիկանապետ Անդրանիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները Աշոտ Սահարյանին բերման են ենթարկել:

Անդրանիկ Պետրոսյանի և Աշոտ Սահարյանի միջև րոպե տևած վիճաբանությունն ուղեկցվել է հրմշտոցներով, որն ավարտվել է նրանով, որ Աշոտ Սահարյանին նստեցրել են ոստիկանական մեքենա և տարել:

Դա ձերբակալություն էր դիմադրությամբ, թե/կամ վիճաբանության արդյունքում ձերբակալություն, Jnews-ը սպասում է Ներքին գործերի նախարարության պատասխանին: