Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածկղուրի գյուղում Մունիցիպալ զարգացման հիմնադրամը 1 821 822 լարի է հատկացրել 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար։ Կկառուցվի մանկապարտեզի ստանդարտ շենք՝ երեխաների ցերեկային քնի հնարավորությամբ։
Տաբածկղուրի գյուղը Բորժոմիի մունիցիպալիտետի էթնիկ հայերով բնակեցված գյուղերից է։ Տաբածկղուրիում ապրում է մոտ 150 ընտանիք։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը այս գյուղում 75 երեխայի համար մանկապարտեզ է կառուցում։ Մրցույթը հայտարարված է, հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 1 մլն 821 հազար 822 լարի:
Մանկապարտեզը նախատեսված է լինելու 25 հոգանոց 3 խմբի համար։
Մանկապարտեզը պետք է ներառի հանդերձարան, խաղասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, խոհանոց, տնօրենի աշխատասենյակ, անձնակազմի համար նախատեսված սենյակ, անձնակազմի համար նախատեսված սանհանգույց, օժանդակ (կենցաղային) պահեստասենյակ, սպիտակեղենի պահեստարան, դահլիճ (երաժշտության և ֆիզիկական դաստիարակության համար), գույքի պահեստ՝ պահոցով, բժշկի սենյակ / մեկուսարան, արդուկարան և լվացքարան, սանհանգույց սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար և այլն։