Օգոստոսի 6-ին, Կարմիր խաչի ախալքալաքյան մասնաճյուղի կամավորները քայլարշավ էին կազմակերպել Տավշանկայի (վրց. Ամիրանի բլուր) տարածքում, որի հիմնական նպատակը քաղաքացիական ակտիվիզմի բարձրացումն ու իրազեկումն էր:
Մոտ 10 կամավոր, վաղ առավոտից քայլարշավ էին սկսել և միմյանց հետ կիսվել առաջին օգնության իրենց գիտելիքներով: Կարմիր խաչի ախալքալաքյան մասնաճյուղի մենեջեր Հնազիկ Ավետիսյանի խոսքով, քայլարշավի հիմնական նպատակն այն էր, որ կամավորները վարելով առողջ ապրելակերպ օրինակ ծառայեին քաղաքացիների համար:
«Դրա հետ մեկտեղ միմյանցից սովորում ենք առաջին բուժօգնության մասին, օրինակ, անտառում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպես վարվել, եթե կա տուժած, իսկ ձեռքի տակ չկան համապատասխան իրեր օգնելու համար»:
Խումբը դիտմամբ է ընտրել Տավշանկայի տարածքը, որովհետև այստեղ շատ հաճախ են մարդիկ գալիս, իսկ հավանականությունը խայթոցներ կամ այրվածքներ ստանալու բավականին բարձր է:
Կամավորներից Դիանա Սահարյանը նշում է, որ բացի կամավորներից առաջիկայում ծրագրում են խմբում ներառել նաև քաղաքացիների, նրանց իրազեկելու և ճիշտ տեղեկություն փոխանցելու նպատակով: