Ախալքալաքի շտապ օգնության աշխատակիցը մահացել է, ում մոտ նոր կորոնավարակ էր հաստատվել հոկտեմբերի 19-ին։
Ախալքալաքի հոսպիտալի և շտապ օգնության հերթապահ բժշկուհին այսօր մահացել է։ Նա ունեցել է նաև ուղեկցող հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Կորոնավարակի հաստատվելու հաջորդ օրը նրան տեղափոխել էին Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոց: Նա օդի անբավարարություն է ունեցել։ Երեկ մինչև կեսօր վիճակը եղել է կայուն ծանր, սակայն կեսօրից հետո նրան արհեստական շնչառության ապարատին են միացրել, իսկ այսօր առավոտյան ժամը 08:00-ի կողմերը նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Բժշկուհին 70 տարեկան էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի տվյալներով Ախալքալաքի շտապ օգնության 18 աշխատակցից 13-ի մոտ հաստատվել էր կորոնավարակ, այսօր այդ թվին ավելացել է նաև երկուսը և ընդհանուր վարակակիրների թիվը կազմում է 15: Ներկա դրությամբ Ախալքալաքի շտապ օգնության մեկ խումբ է աշխատում, իսկ երկրորդ հերթափոխը փոխարինում են Նինոծմինդայի շտապ օգնության աշխատակիցները։