Մեստիայում տեղի ունեցած բռնցքամարտի երիտասարդական մրցաշարից Ախալքալաքի մարզիկները վերադարձել են գրավելով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ:
Գիորգի Նականիի և Գիա Ծերեդիանիի հիշատակին նվիրված բռնցքամարտի երիտասարդական մրցաշարը անցկացվել է հուլիսի 29-31-ը՝ Մեստիայում: Մասնակցել են մարզիկներ Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից: Ախալքալաքի Սպորտային համալիրից մրցմանը մասնակցել են թվով հինգ բռնցքամարտիկներ:
Նրանցից Ժիրայր Սահարյանը գրավել է առաջին հորիզոնական՝ 50 կգ քաշային կարգում, նրա մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը:
Սամվել Ղազարյանը գրավել է էրկրորդ հորիզոնական՝ 80 կգ քաշային կարգում, նրա մարզիչն է Վենետիկ Ղազարյանը:
Երրորդ տեղ է զբաղեցրել Վենետիկ Զանդարյանը՝ 70 կգ քաշային կարգում, նրա մարզիչն է Արթուր Էլիզբարյանը:
Մարզիկներն արդեն տուն են վերադարձել և շարունակում են մարզումները պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: