Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ամբողջ երկրում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, ձերբակալել է 20 մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման և մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։

Քվեմո Քարթլիում, Իմերեթում և մայրաքաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում, թմրանյութ վաճառելու մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել։

ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանական գործողությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութ և երկու հրազեն։

Թմրամիջոցների հանցագործության փաստերի հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 261, 19-260, 262, 265, 276, 236 և 273 պրիմա հոդվածներով։