Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ կանգ է առել «Հյուսիսային հոսք 1» գազատարի հերթական տուրբինը, ինչի արդյունքում գազամատակարարումը Եվրոպա կկրճատվի երկու անգամ։ Որպես դրա պատճառ նշվում են ռուսական ընկերությունում տեխնիկական աշխատանքները։
Ըստ «Գազպրոմի», տուրբինի դադարեցումից հետո «Հյուսիսային հոսք 1» գազատարը 24 ժամում կկարողանա տեղափոխել 33 մլն խմ բնական գազ, ինչը նախատեսված մատակարարման 20%-ն է կազմում:
Այս ֆոնին Եվրոպայում գազի գինը կտրուկ աճել է և կազմել 1860 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Ավելի վաղ Կանադան համաձայնել էր բացառություն անել և շրջանցել պատժամիջոցները՝ Գերմանիա ուղարկելով ռուսական գազատարի համար անհրաժեշտ տուրբին։