Ռուսաստանը Եվրամիությունը համարում է ոչ-բարեկամական կառույց, – հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրամիությունը կորցրեց Ռուսաստանը: Բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին, ինչպես իրենք են ասում՝ ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության մասին։ Նրանք զենք-զինամթերքով են ապահովում Կիևի հանցավոր ռեժիմը, հրահանգիչներ և վարձկաններ են ուղարկում Ուկրաինա։ Այդ պատճառով մենք ԵՄ-ը համարում ենք ոչ-բարեկամական միություն»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով, «ի պատասխան թշնամական քայլերի՝ Մոսկվան կգործի անհրաժեշտության դեպքում կոշտ, առաջնորդվելով Ռուսաստանի ազգային շահերով և դիվանագիտական պրակտիկայում ընդունված փոխադարձության սկզբունքով»։
Լավրովն ասել է, որ փոխվել է իր արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունը, և այժմ այն արտացոլում է «ռուսական առաջնահերթությունները միջազգային ասպարեզում», որոնք ամրագրված են արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում։