EastFruit-ի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ այս շաբաթ Վրաստանում կարտոֆիլի գինը հասել է նվազագույնի։ Այժմ կիլոգրամի գինը 0,60 լարի է, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում 1,30 լարի էր։
Ցածր գինը հիմնականում պայմանավորված է ցածր պահանջարկով և շուկայում առկա ապրանքների մեծ քանակով։
Վրացի ֆերմերները հայտնվել են ոչ այնքան բարենպաստ իրավիճակում՝ նրանց ծախսերն ավելացրել են, իսկ գինը՝ նվազել։ Ընդհանուր առմամբ, Վրաստանը կարտոֆիլի խոշոր արտահանող չէ: Որպես կանոն, տարածաշրջանի երկրներին այս պահին վրացական կարտոֆիլը պետք չէ։
2021 թվականին Վրաստանից արտահանվել է 8,7 հազար տոննա կարտոֆիլ։ Այս տարվա հունիսին արտահանման ծավալը կազմել է ընդամենը 0,2 հազար տոննա։