Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Ախալքալաքում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը +8 °C-ից +19 °C։
Շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, կդիտվի թույլ ամպամածություն, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15 °C-ից +17 °C, երեկոյան +9-ից +16 °C։
Մթնոլորտային ճնշումը 618-621 սնդիկի մմ։
Հուլիսի 24-ին՝ կիրակի կդիտվի նույն եղանակը, ցերեկը օդի ջերմաստիճանը +15-ից +17 աստիճան, երեկոյան +8-ից +15 աստիճան տաքություն։
Մթնոլորտային ճնշումը 617-619 սնդիկի մմ։