Բազմաթիվ պետական կառույցներ, Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, նշել են այսօր՝ մարտի 5-ին:
Մարտի 8-ին, երկուշաբթի օրը, Ախալքալաքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվելու է Կանանց միջազգային օրը: Քանի որ երկուշաբթի օրը ոչ աշխատանքային է, իսկ առջևում հանգստյան օրեր են, շատ պետական կառույցներ շնորհավորել են իրենց կին աշխատակիցներին այսօր՝ մարտի 5-ին:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և նրա երկու տեղակալները Ախալքալաքի քաղաքապետարանում ծաղկեփնջերով շնորհավորել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
«Ախալքալաքի քաղաքապետարանը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց գարնան այս հիանալի, սուրբ տոնի առթիվ, մաղթում առողջություն, անսպառ կանացի հմայք, երջանիկ ու խաղաղ մայրություն, կանացի մեծ երջանկություն:
Թող ձեր բոլոր նվիրական երազանքները իրականանան, ձեր սրտերում միշտ տիրեն լույսն ու ջերմությունը: Թող պայծառությունն ու ժպիտը չպակասի ձեր դեմքից», – ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված մաղթանքում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վարչակազմում ծաղիկներով և մաղթանքներով շնորհավորել են նաև կին պատգամավորներին: Ծաղկեփնջերը պատգամավորների անունից փոխանցել է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
«Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն շնորհավորում է կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություն, մայրական քնքշություն և կանացի երջանկություն», – շնորհավորում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն:
Այսօր տոնը նշվել է նաև ուսուցիչների համար: Աշակերտները նախապես են շնորհավորել իրենց ուսուցիչներին՝ կանանց օրվա կապակցությամբ: Մնացածի դեպքում տոնը կնշվի 2 օր հետո: