Օրենսդրության հիման վրա Ախալքալաքի քաղաքապետարանը կարող է ախալքալաքցիներին տուգանել ոչ միայն վարչական օրենսգրքով, այլև տարատեսակ աղբը թափելու համար։
Աղմաշենեբելի փողոցում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից իրականացվող ամեն մաքրումից հետո անընդհատ աղբ է հայտնվում, որը բնակիչները դուրս են նետում փողոցում կամ ավտոմեքենաներից։ Չնայած այն հանգամանքին, որ նման արարքները պետք է տուգանվեն, հազվադեպ են ինչ-որ մեկին տուգանել։ Նրանց թվում, ովքեր կարող են տուգանել նետված աղբի համար, պարեկային ոստիկանությունից զատ նաև Ախալքալաքի քաղաքապետարանն է։
Ինչի՞ համար կարող է Ձեզ տուգանել քաղաքապետարանի հատուկ ներկայացուցիչը.
Մինչև 2 կգ կենցաղային աղբով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքում Դուք կարող եք տուգանվել 80 լարիով։ Եթե աղբը դուրս եք նետում բնակելի շենքից կամ այլ շենքից, կարող եք տուգանվել 200 լարիով։ Իսկ եթե աղբը նետում եք մեքենայից, կարող եք տուգանվել 250 լարիով, եթե դա արել է վարորդը։
Եթե Դուք փողոցում թողնեք 5-ից ավելի մեքենայի անվադող, կարող եք տուգանվել 500 լարիով։ Եթե ավտոմեքենայի 5-ից ավելի անվադող եք դեն նետում, կարող եք տուգանվել 2000 լարիով։
Եթե մարտկոցներ, ուժակուտակիչներ, էլեկտրական լամպեր, էլեկտրական ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, սուր կամ ծակող առարկաներ (ներառյալ ապակու բեկորներ, մեխեր կամ այլ նմանատիպ առարկաներ) պարունակող մինչև 2 կգ աղբը դեն եք նետում չնախատեսված վայրում, ապա դրա համար տուգանքը կազմում է 500 լարի:
Մեկից ավելի կենցաղային թափոններով շրջակա միջավայրի աղտոտումը ֆիզիկական անձի համար կենթադրի տուգանք 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի համար՝ 3000 լարիով։ Շրջակա միջավայրի աղտոտումը մեծ քանակությամբ թափոններով (այդ թվում՝ ավտոտրանսպորտի, էլեկտրական կամ էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական տեխնիկայի կամ նմանատիպ այլ սարքավորումների թափոններով) ֆիզիկական անձի համար կենթադրի տուգանք՝ 2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար՝ 6000 լարի: Թափոնների ոչ պատշաճ տեղադրումը մունիցիպալ ներկայացուցչական մարմնի ակտով սահմանված աղբահավաք կոնտեյներում (այդ թվում՝ մունիցիպալ ոչ վտանգավոր թափոնները կոնտեյներում տեղադրելը) ենթադրում է տուգանք 200 լարիի չափով ֆիզիկական անձի համար և 1000 լարիի տուգանք իրավաբանական անձի համար:
Չի՛ կարելի այրել տերևները
Կոմունալ ոչ վտանգավոր թափոնների (տերևներ, այգիների թափոններ, կենցաղային թափոններ) կամ այդ նպատակով չնախատեսված աղբայրիչներում բաց այրումն առաջացնում է տուգանք 500 լարիի չափով: Կենցաղային ոչ վտանգավոր թափոնների (այդ թվում՝ անվադողեր, ռետինե և այլ էլաստոմերային նյութեր) կամ չնախատեսված աղբայրիչ վառարաններում բաց այրման համար նախատեսված է տուգանք 1500 լարիի չափով։
Վտանգավոր թափոններ
Վտանգավոր թափոնները կոյուղիներ, ստորգետնյա և (կամ) մակերևութային ջրերի մեջ թափելը ֆիզիկական անձի համար ենթադրում է տուգանք 5000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարիով:
Եթե ձեռնարկատերը վտանգավոր թափոններն առանց թափոնների հավաքման կոնտեյների, նետում է այդ նպատակով չնախատեսված տարայի մեջ (այդ թվում՝ կենցաղային ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված կոնտեյներ), ապա դա կենթադրի տուգանք ֆիզիկական անձի համար 5000 լարիով, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարիով:
20 կգ-ից պակաս վտանգավոր թափոնը՝ այլ թափոնների, տարրերի կամ նյութերի հետ խառնելն առանց նախնական գրավոր թույլտվության ֆիզիկական անձի համար կառաջացնի տուգանք 500 լարիի չափով, իսկ՝ իրավաբանական անձի համար՝ 1000 լարիի չափով: